ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Օլանդը հակադարձում է Թրամփին՝ «դրսից խորհրդի կարիք չկա»

Օլանդը հակադարձում է Թրամփին՝ «դրսից խորհրդի կարիք չկա»
17.01.2017 | 17:17

«Դրսից խորհրդի կարիք չկա»,- երեկ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ պատասխանելով Եվրամիության հասցեին ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությանը:

«Եվրոպան պատրաստ կլինի շարունակել անդրատլանտյան համագործակցությունը, սակայն այն հիմնված կլինի իր շահերի և արժեքների վրա»,- ասել է Օլանդը:

Դիտվել է՝ 759

Մեկնաբանություններ